Skip to content

Բիզնես և անվտանգություն։ «Մանթաշյանց» գործարարների ակումբը նոր գործընկեր ունի

ՀԻՄՔ ԴՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԻԶՆԵՍ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԴԵՏԵԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ
✅ Կազմակերպության ֆինանսա-տնտեսական անվտանգությունը ցանկացած բիզնեսի կայունության և բարգավաճման գրավականն է: Ժամանակակից բիզնեսում հաջողության նախապայման է առևտրային, հանցավոր և քաղաքական բնույթի անցանկալի իրադարձությունները կանխատեսելու և դրանց հետևանքով առաջացող հնարավոր վտանգները զսպելու ունակությունը:
🤝Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հայկական բիզնեսի ներկայիս զարգացման տեմպերն ու ապագա ընդլայնման հեռանկարները, բիզնես ռիսկերի նախականխման ու զսպման անհրաժեշտությունը՝ Հայաստանի ամենամեծ բիզնես ակումբի՝ «Մանթաշյանց գործարարների ակումբի» և Հայաստանի առաջին դետեկտիվ ընկերության՝«Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի» միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
🆗 «Մանթաշյանց գործարարների ակումբը» և «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի և կորպորատիվ անվտանգության սերտ ու փոխշահավետ համագործակցությունը դարձնելով օրվա հրամայական պահանջ ստեղծում են նոր միջավայր՝ Հայկական բիզնեսի ֆինանսա-տնտեսական անվտանգության ապահովման և գործարար շահերի պաշտպանության համար:

Դիտել աղբյուրում ՝ Բիզնես և անվտանգություն։ «Մանթաշյանց» գործարարների ակումբը նոր գործընկեր ունի (youtube.com)