Skip to content

Մասնավոր խուզարկություն ՀՀ-ում. նոր ծառայություն անվտանգության ոլորտում

Արդեն 3 տարի է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունն է ծավալել «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն»։ Բյուրոն հիմնադրվել է 2021թ-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում առաջին և միակ դետեկտիվ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը:

«Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» հանդիսանում է  Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի  / World Association of Detectives /  անդամ և կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն  Անդրկովկասի  և Միջին Ասիայի պետություններում: Ստորև ներկայացված ծառայությունները Բյուրոյի կողմից մատուցվում են ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաև Ասոցիացիայի անդամ հանդիսացող և համագործակցող  շուրջ 160 պետություններում:

«Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» հետաքննություններն իրականացնում է բացառապես  OSINT (Open Source Intelligence) կամ բաց և հանրամատչելի աղբյուրների միջոցով, հետախուզության մեթոդներով՝ առաջնորդվելով Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ Օրենքի  պահանջներով:

Այսօր OSINT տեխնոլոգիաները կիրառվում են ինչպես կոմերցիոն խնդիրների, այնպես էլ պետական ​​մակարդակով խնդիրների լուծման համար։

OSINT  կամ բաց, հանրային աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների  օգտագործման հիմնական առավելությունները ստացված տեղեկատվության հետագա օրինականացման հնարավորությունն է, քանի որ այն ամենը, ինչ հավաքվում է, հասանելի է համացանցի անծայրածիր միջավայրում:

Գլխավորն այդ տեղեկատվությունը  գտնելն է: Բյուրոն կարող է գտնել , քանի որ հանդիսանալով  Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի  / World Association of Detectives / ասոցիացիայի անդամ հասանելիություն ունի շատ տեղեկատվական համակարգերի:

Ներկայացնում ենք «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» կողմից   առաջարկվող  ծառայությունների ցանկը.

Իրավաբանական անձանց համար.

  • Բիզնես  գործընկերների իրավական և տնտեսական անաղարտության մասով գնահատում,այդ թվում  գործընկեր կազմակերպությունների ղեկավարների անձնական ու գործարար հատկանիշների վերլուծությամբ,
  • Աշխատակիցների անաղարտության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,  առկա տեղեկատվության ստուգում,
  • Կոնտրագենտների, գործընկերների, մրցակիցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և տվյալների ստուգում,
  • Մրցակիցների մասին տեղեկատվության տրամադրում. ընկերության գործունեության բացասական կողմերի բացահայտում, բիզնեսի մասշտաբների որոշում, մասնաճյուղերի որոնում, արտաքին և ներքին կազմակերպչական կառուցվածքի և կադրային քաղաքականության ուսումնասիրություն, ընկերության դիրքի վերլուծություն շուկայում,
  • Բիզնեսում բաժնեմասերի ձեռք բերման, պայմանագրերի կնքման, առևտրային գործարքների ժամանակ տեղեկատվական և իրավաբանական աջակցություն, գործընկերոջ  կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտում / նախկին բաժնետերեր, վաճառքի իրական պատճառներ, ֆինանսական  կամ իրավական խնդիրներ և այլն/ due diligence ,
  • Ընկերության իրական գտնվելու վայրի հեռախոսահամարների և հասցեների միջև համապատասխանության հաստատում,
  • Փաստաթղթերի իսկության ստուգում և հավաստում,
  • Ընկերությունների վարկունակության մոնիտորինգ,
  • Հեղինակային և հարակից իրավունքների հետ կապված խնդիրների կարգավորում,
  • Պարտապան հաճախորդների մասով ուսումնասիրությունների իրականացում՝ բռնագանձման հնարավոր աղբյուրների բացահայտման մասով,
  • Մրցակացային բիզնես հետաքննություն, բիզնես շպիոնաժի կանխարգելում,
  • Փոխկապակցված ընկերությունների հայտնաբերում և նույնականացում,
  • Գնման մրցույթներում պատվիրատուների, մասնակիցների ներկայացրած   տեղեկատվության ստուգում,
  • Կորպորատիվ, ապահվագրական և ֆինանսական հետաքննությունների անցկացում,
  • Վարկերի ապօրինի ստացման,ոչ նպատակային օգտագործման փաստերի և հանգամանքներիա բացահայտում,
  • Կեղծ սնանկության դեպքերի հայտնաբերում,
  • Խնդրահարույց  գործերի մասով տարատեսակ կազմակերպությունների, պետական ու հասարակական կազմակերպությունների հետ բանակցությունների իրականացման մասով աջակցություն,
  • Տեղեկատվական և տեխնիկական անվտանգության համակարգերի տեղադրում, արդիականացում և կարգաբերում: Համակարգչային ցանցերի տեղեկատվական պաշտպանության ապահովում ժամանակակից միջոցների օգնությամբ,
  • Գրասենյակի, բիզնես տարածքների և ավտոտրանսպորտի ստուգում՝ անօրինական ինֆորմացիայի հավաքագրման համար տեղադրված սարքերի հայտնաբերման ու վնասազերծման մասով,
  • Աջակցություն կանխարգելիչ համակարգերի ստեղծման գործում, ընկերության առաջատար գործունեության ոլորտում նպատակային պաշտպանության իրականացում և ռիսկերի նվազեցում,
  • Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների և գույքի վերադարձման մասով աջակցություն,
  • Գործող անվտանգության համակարգերի աուդիտ, արդյունավետ  և արդիական անվտանգության համակարգի կազմակերպում և կարգաբերում,
  • Անվտանգության ծառայության արտապատվիրակված ծառայություններ՝

24/7 ռեժիմով տեսադիտարկման, ահազանգման ժամանակակից համակարգերով և արագ արձագանքման խմբերով, ինչպես նաև Ֆիզիկական անվտանգության ապահովում պահնորդների միջոցով,

  • Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում թիկնապահական, բարձրակարգ տրանսպորտային ծառայությունների մատուցում  և անվտանգության ապահովում,
  • Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում առաջացող խնդիրների պարագայում իրավական աջակցություն,
  • Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում իրավապահ մարմինների հետ առաջացած խնդիրներում աջակցություն,

Ֆիզիկական անձ հաճախորդների  համար.

  • Անձի վերաբերյալ տեղեկատվության ճշտում,
  • Անչափահասի վարքի հսկողություն: Անչափահասի կողմից կատարվող հակաօրինական գործողության կանխում,
  • Տնային աշխատակիցների /վարորդներ, դայակներ, մաքրուհիներ և այլն/ վերաբերյալ տեղեկատվության ստուգում,
  • Պարտապանների, կորած անձանց որոնում և հայտնաբերում,
  • Խարդախությունների, գողություններ, կրիպտոարժույթների և ֆինանսական բուրգերի հետ կապված հակաօրինական գործողությունների գծով մասնավոր հետաքննությունների անցկացում, հավաքագրված տեղեկատվությամբ իրավապահ մարմիններին դիմելու գործընթացում աջակցություն,
  • Սոցիալական ցանցերի օգտահաշիվների անվտանգության գծով խորհրդատվության տրամադրում, անանուն նամակների հասցեատերերի որոնում և հայտնաբերում,
  • Տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործարքներում աջակցություն, վաճառողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտում / նախկին սեփականատերեր, վաճառքի իրական պատճառներ, վթարներ, ապահովագրական կամ իրավական խնդիրներ և այլն/,
  • Անշարժ գույքի ձեռք բերման գործարքներում աջակցություն, վաճառողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտում /նախկին բնակիչներ, վաճառքի իրական պատճառներ, տեղեկություն հարևանների մասին, իրավական խնդիրներ և այլն/:
  • Բնակարանի, հյուրանոցային սենյակի և ավտոտրանսպորտի ստուգում՝ անօրինական ինֆորմացիայի հավաքագրման համար տեղադրված սարքերի հայտնաբերման ու վնասազերծման մասով,
  • Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում Թիկնապահական ծառայությունների մատուցում և անվտանգության ապահովում,
  • Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում առաջացող խնդիրների պարագայում աջակցություն,
  • Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում իրավապահ մարմինների հետ առաջացած խնդիրներում աջակցություն։

Կարդացեք աղբյուրում՝ Մասնավոր խուզարկություն ՀՀ-ում. նոր ծառայություն անվտանգության ոլորտո