րդեն 3 տարի է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունն է ծավալել «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն»։
Բյուրոն հիմնադրվել է 2021թ-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում առաջին և միակ դետեկտիվ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը:
«Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» հանդիսանում է Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի / World Association of Detectives / անդամ և կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն Անդրկովկասի և Միջին Ասիայի պետություններում:
Բյուրոյի հիմնադիր տնօրեն, Հայկ Գաբրիելյանը մարտի 12-ին հեռավար մասնակցել և ելույթ է ունեցե «Ղազախստանում մասնավոր դետեկտիվ գործունեության օրենսդրական կարգավորման հեռանկարները» թեմայով կազմակերպված քննարկմանը:
Հ. Գաբրիելյանը որպես Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ և հրավիրված փորձագետ իր ելույթում ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է մասնավոր խուզարկուական գործունեության միջազգային փորձը և զարգացման հեռանկարները, ասոցիացիայի անդամ երկրներում գործող օրենսդրական կարգավորումները:
Քննարկումը կազմակերպվել էր Ղազախստանի խորհրդարանի և Ղազախստանի պառլամենտարիզմի ինստիտուտի կողմից:
Կարդացեք աղբյուրում՝ © ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՔՆՆԱՐԿԱՄԱՆԸ. (shamshyan.com)