Skip to content

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ  ՏՆՕՐԵՆԸ  ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՔՆՆԱՐԿԱՄԱՆԸ.

Արդեն 3 տարի է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունն է ծավալել «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն»։

Բյուրոն  հիմնադրվել է 2021թ-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում առաջին և միակ դետեկտիվ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը:

«Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» հանդիսանում է  Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի  / World Association of Detectives /  անդամ և կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն  Անդրկովկասի  և Միջին Ասիայի պետություններում:

Բյուրոյի  հիմնադիր տնօրեն, Հայկ Գաբրիելյանը  մարտի 12-ին հեռավար մասնակցել և ելույթ է ունեցե «Ղազախստանում մասնավոր դետեկտիվ գործունեության օրենսդրական կարգավորման հեռանկարները» թեմայով կազմակերպված քննարկմանը:

Հ. Գաբրիելյանը որպես Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ և հրավիրված փորձագետ իր ելույթում ողջունելով մասնակիցներին, ներկայացրել է մասնավոր խուզարկուական գործունեության միջազգային փորձը և զարգացման հեռանկարները, ասոցիացիայի անդամ երկրներում գործող օրենսդրական կարգավորումները:

Քննարկումը կազմակերպվել էր Ղազախստանի խորհրդարանի և Ղազախստանի պառլամենտարիզմի ինստիտուտի կողմից:  

Կարդացեք աղբյուրում՝ © ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԻՄՆԱԴԻՐ  ՏՆՕՐԵՆԸ  ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՔՆՆԱՐԿԱՄԱՆԸ. (shamshyan.com)