Մեր Հիմնադիրների Մասին
Հայկ Վրեժի Գաբրիելյան
Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի /W.A.D/ անդամ
Մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի /IAPD/ անդամ
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի /IPA/ անդամ
Ավարտել է Երևանի Տնտեսագիտական համալսարանը:
Շուրջ 20 տարի տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների, Ներքին Գործերի նախարարություններում , Ոստիկանության և Քրեակատարողական ծառայության համակարգերում: Ծառայության ընթացքում անձնական նպաստն է բերել համակարգերի բարեփոխման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով վերահսկողական գործառությների ուժեղացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ու կանխարգելման համար: Պետական ծառայությունն ավարտելուց հետո իր կուտակած փորձն է ներդրել մասնավոր համակարգում և հանդիսանալով մի շարք ճանաչված ընկերությունների անվտանգության համակարգերի կոորդինատորն ու անմիջական ղեկավարը ստեղծել է նոր որակի անվտանգության համակարգեր, ինչի արդյունքում այդ կազմակերպություններում բացառվել են ֆինանսական զեղծարարությունները, կոռուպցիոն միջավայրը հասցվել է նվազագույնի, բացահայտվել են կազմակերպությունների հանդեպ իրականացված մի շարք աղմկահարույց հանցագործություններ և զեղծարարություններ: Պարգևատրվել է բազմաթիվ պետական պարգևներով և գերատեսչական մեդալներով:
Գագիկ Վրեժի Գաբրիելյան
Ավարտել է Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության ակադեմիան:
Շուրջ 25 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Ներքին Գործերի նախարարության և Ոստիկանության համակարգերում՝ օպերլիազորից մինչև ոստիկանության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ: Նրա անմիջական մասնակցությամբ և հմուտ ղեկավարման ներքո բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց և հանրային հնչեղություն ստացած հանցագործություններ: Իր ծառայության տարիներին եղել է օրինախախտ անձանց և հանցագործների սարսափը: Պարգևատրվել է բազմաթիվ պետական պարգևներով և գերատեսչական մեդալներով: Ծառայությունից հետո իր կուտակած փորձն է ներդրել մասնավոր համակարգում՝ ղեկավարելով Հայաստանի ու օտարերկրյա ճանաչված կազմակերպությունների անվտանգության համակարգերը: