Կան ոլորտներ, որոնց մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ լռությունը խախտվում է։ Եվ կան կազմակերպություններ, որոնք իրենք են ստեղծում այդ ոլորտի պատմությունը։ Հայաստանում մասնավոր հետաքննության ոլորտը երկար տարիներ մնում էր առեղծվածային ու չկանոնակարգված տարածություն՝ հիմնականում կինոնկարային կարծրատիպերով և չստուգված պատկերացումներով։ Մինչև 2021 թվականին ասպարեզ իջավ մի թիմ, որը վերասահմանեց պրոֆեսիոնալիզմի, օրինականության և էթիկայի չափանիշները։
Այսօր «Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոն» նշում է իր հիմնադրման 5-ամյա հոբելյանը։ 2021 թվականի օգոստոսի 3-ին պետական գրանցում ստացած այս կազմակերպությունը Հայաստանի պատմության մեջ առաջին և մինչ օրս միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ բյուրոն է, որն իրականացնում է լայնածավալ մասնավոր հետաքննություններ և անվտանգային վերլուծություններ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Առաջինը և դեռևս միակը
Մինչ բյուրոյի ստեղծումը մասնավոր դետեկտիվի աշխատանքը հաճախ ասոցացվում էր կինոյի և սերիալների կլիշեների հետ։ «Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոյին» հաջողվեց կոտրել այդ պատկերացումները՝ ոլորտ բերելով իրավական անթերի գրագիտություն, գիտական մոտեցում և ժամանակակից մեթոդներ։ Բյուրոն գործում է բացառապես օրինական դաշտում՝ հիմնականում OSINT (Open Source Intelligence) տեխնիկաների կիրառմամբ, որոնք թույլ են տալիս բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը դարձնել իրավական ուժ ունեցող ապացույց։
Բյուրոյի գործունեությունը չի սահմանափակվում Հայաստանով։ Միջազգային գործընկերների ցանցի միջոցով հետաքննություններ են իրականացվում աշխարհի տասնյակ երկրներում։
Միջազգային ճանաչում և մասնագիտական կապեր.
Բյուրոյի աշխատանքի որակի կարևոր ցուցիչ է նրա ինտեգրումը համաշխարհային մասնագիտական համայնքին։ Բյուրոն առաջինն է ռեգիոնում , որն անդամակցում է World Association of Detectives (WAD)՝ դետեկտիվների և հետաքննիչների ամենահեղինակավոր միջազգային ասոցիացիային (հիմնադրվել է 1925 թվականին)։
Հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանը հանդիսանում է WAD-ի դեսպան, ինչպես նաև International Association of Private Detectives (IAPD) նախագահ ։ Նա նաև Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահն է։ Համահիմնադիր Գագիկ Գաբրիելյանը Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի փոխնախագահն է և WAD-ի անդամ։
Այս կապերը բյուրոյին տալիս են.
հասանելիություն միջազգային մասնագետների ցանցին,
ժամանակակից հետաքննչական մեթոդոլոգիաների փոխանակում,
էթիկայի խստագույն միջազգային ստանդարտներով գործելու հնարավորություն։
Հիմնադիրները. փորձ, որն անցել է իրավապահ համակարգի դպրոցը:
Հաջողության պատմության հետևում կանգնած են երկու եղբայրներ՝ Հայկ և Գագիկ Գաբրիելյանները, որոնք իրավապահ և պետական ծառայության երկարամյա փորձ ունեն։
Նրանց փիլիսոփայությունը պարզ է՝ անհատի և բիզնեսի պաշտպանվածությունը՝ անկախ իրավիճակի բարդությունից։ Այս մոտեցմամբ ձևավորվել է վերլուծաբանների, կիբեռանվտանգության մասնագետների, իրավաբանների և օպերատիվ հետաքննիչների թիմ։
Ծառայությունների սպեկտրը.
Բյուրոն մատուցում է ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց.
կորպորատիվ հետաքննություններ և գործընկերների ֆոնային ստուգումներ (background check),
խարդախությունների և ֆինանսական ռիսկերի բացահայտում,
անձնական և բիզնես ռիսկերի կառավարում,
ապացույցների հավաքագրում՝ իրավական ուժով,
անվտանգության համակարգերի աուդիտ,
Բոլոր գործողությունները իրականացվում են խիստ գաղտնիության և օրինականության պահպանմամբ։
Կերտելով նոր մշակույթ.
Հինգ տարիների ընթացքում բյուրոն ոչ միայն ծառայություններ է մատուցել, այլև ձևավորել է մասնավոր հետաքննության հայկական մշակույթը՝ հենված երեք հիմնական սկզբունքների վրա.
Բացարձակ կոնֆիդենցիալություն — վստահորդի տվյալների և խնդրի պաշտպանությունը անսակարկելի է։
Օրինականություն — բոլոր գործողությունները կատարվում են բացառապես իրավական դաշտում։
Ինտեգրված անվտանգություն — բիզնեսի համար ռիսկերի կանխարգելում, անհատների համար՝ ճշմարտության որոնում։
Գործունեության 5 տարիների ընթացքում բյուրոն համաշխարհային քարտեզի վրա ամրապնդեց Հայաստանի դիրքերը 100 ամյա մասնավոր դետեկտիվ մշակույթ ունեցող երկրների շարքում:
Հայացք դեպի ապագան.
Հինգ տարին միայն սկիզբն է։ Բյուրոն շարունակում է ընդլայնել տեխնոլոգիական հնարավորությունները, զարգացնել վերլուծական գործիքները և ամրապնդել միջազգային դիրքերը։ 5 տարիները ցույց տվեցին , որ ճշմարտության բացահայտումը, անվտանգությունն ու պրոֆեսիոնալիզմը կարող են ունենալ մեկ հասցե «Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրո»:
Կարդացեք աղբյուրում` Անտեսանելի ռազմաճակատի առաջամարտիկները. «Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոն» նշում է հիմնադրման 5-ամյակը
