Արդեն 3 տարի է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունն է ծավալել «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն»։ Բյուրոն հիմնադրվել է 2021թ-ին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում առաջին և միակ դետեկտիվ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը:
«Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» հանդիսանում է Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի / World Association of Detectives / անդամ և կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն Անդրկովկասի և Միջին Ասիայի պետություններում: Ստորև ներկայացված ծառայությունները Բյուրոյի կողմից մատուցվում են ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաև Ասոցիացիայի անդամ հանդիսացող և համագործակցող շուրջ 160 պետություններում:
«Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» հետաքննություններն իրականացնում է բացառապես OSINT (Open Source Intelligence) կամ բաց և հանրամատչելի աղբյուրների միջոցով, հետախուզության մեթոդներով՝ առաջնորդվելով Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ Օրենքի պահանջներով:
Այսօր OSINT տեխնոլոգիաները կիրառվում են ինչպես կոմերցիոն խնդիրների, այնպես էլ պետական մակարդակով խնդիրների լուծման համար։
OSINT կամ բաց, հանրային աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների օգտագործման հիմնական առավելությունները ստացված տեղեկատվության հետագա օրինականացման հնարավորությունն է, քանի որ այն ամենը, ինչ հավաքվում է, հասանելի է համացանցի անծայրածիր միջավայրում:
Գլխավորն այդ տեղեկատվությունը գտնելն է: Բյուրոն կարող է գտնել , քանի որ հանդիսանալով Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի / World Association of Detectives / ասոցիացիայի անդամ հասանելիություն ունի շատ տեղեկատվական համակարգերի:
Ներկայացնում ենք «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն» կողմից առաջարկվող ծառայությունների ցանկը.
Իրավաբանական անձանց համար.
- Բիզնես գործընկերների իրավական և տնտեսական անաղարտության մասով գնահատում,այդ թվում գործընկեր կազմակերպությունների ղեկավարների անձնական ու գործարար հատկանիշների վերլուծությամբ,
- Աշխատակիցների անաղարտության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում, առկա տեղեկատվության ստուգում,
- Կոնտրագենտների, գործընկերների, մրցակիցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և տվյալների ստուգում,
- Մրցակիցների մասին տեղեկատվության տրամադրում. ընկերության գործունեության բացասական կողմերի բացահայտում, բիզնեսի մասշտաբների որոշում, մասնաճյուղերի որոնում, արտաքին և ներքին կազմակերպչական կառուցվածքի և կադրային քաղաքականության ուսումնասիրություն, ընկերության դիրքի վերլուծություն շուկայում,
- Բիզնեսում բաժնեմասերի ձեռք բերման, պայմանագրերի կնքման, առևտրային գործարքների ժամանակ տեղեկատվական և իրավաբանական աջակցություն, գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտում / նախկին բաժնետերեր, վաճառքի իրական պատճառներ, ֆինանսական կամ իրավական խնդիրներ և այլն/ due diligence ,
- Ընկերության իրական գտնվելու վայրի հեռախոսահամարների և հասցեների միջև համապատասխանության հաստատում,
- Փաստաթղթերի իսկության ստուգում և հավաստում,
- Ընկերությունների վարկունակության մոնիտորինգ,
- Հեղինակային և հարակից իրավունքների հետ կապված խնդիրների կարգավորում,
- Պարտապան հաճախորդների մասով ուսումնասիրությունների իրականացում՝ բռնագանձման հնարավոր աղբյուրների բացահայտման մասով,
- Մրցակացային բիզնես հետաքննություն, բիզնես շպիոնաժի կանխարգելում,
- Փոխկապակցված ընկերությունների հայտնաբերում և նույնականացում,
- Գնման մրցույթներում պատվիրատուների, մասնակիցների ներկայացրած տեղեկատվության ստուգում,
- Կորպորատիվ, ապահվագրական և ֆինանսական հետաքննությունների անցկացում,
- Վարկերի ապօրինի ստացման,ոչ նպատակային օգտագործման փաստերի և հանգամանքներիա բացահայտում,
- Կեղծ սնանկության դեպքերի հայտնաբերում,
- Խնդրահարույց գործերի մասով տարատեսակ կազմակերպությունների, պետական ու հասարակական կազմակերպությունների հետ բանակցությունների իրականացման մասով աջակցություն,
- Տեղեկատվական և տեխնիկական անվտանգության համակարգերի տեղադրում, արդիականացում և կարգաբերում: Համակարգչային ցանցերի տեղեկատվական պաշտպանության ապահովում ժամանակակից միջոցների օգնությամբ,
- Գրասենյակի, բիզնես տարածքների և ավտոտրանսպորտի ստուգում՝ անօրինական ինֆորմացիայի հավաքագրման համար տեղադրված սարքերի հայտնաբերման ու վնասազերծման մասով,
- Աջակցություն կանխարգելիչ համակարգերի ստեղծման գործում, ընկերության առաջատար գործունեության ոլորտում նպատակային պաշտպանության իրականացում և ռիսկերի նվազեցում,
- Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների և գույքի վերադարձման մասով աջակցություն,
- Գործող անվտանգության համակարգերի աուդիտ, արդյունավետ և արդիական անվտանգության համակարգի կազմակերպում և կարգաբերում,
- Անվտանգության ծառայության արտապատվիրակված ծառայություններ՝
24/7 ռեժիմով տեսադիտարկման, ահազանգման ժամանակակից համակարգերով և արագ արձագանքման խմբերով, ինչպես նաև Ֆիզիկական անվտանգության ապահովում պահնորդների միջոցով,
- Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում թիկնապահական, բարձրակարգ տրանսպորտային ծառայությունների մատուցում և անվտանգության ապահովում,
- Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում առաջացող խնդիրների պարագայում իրավական աջակցություն,
- Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում իրավապահ մարմինների հետ առաջացած խնդիրներում աջակցություն,
Ֆիզիկական անձ հաճախորդների համար.
- Անձի վերաբերյալ տեղեկատվության ճշտում,
- Անչափահասի վարքի հսկողություն: Անչափահասի կողմից կատարվող հակաօրինական գործողության կանխում,
- Տնային աշխատակիցների /վարորդներ, դայակներ, մաքրուհիներ և այլն/ վերաբերյալ տեղեկատվության ստուգում,
- Պարտապանների, կորած անձանց որոնում և հայտնաբերում,
- Խարդախությունների, գողություններ, կրիպտոարժույթների և ֆինանսական բուրգերի հետ կապված հակաօրինական գործողությունների գծով մասնավոր հետաքննությունների անցկացում, հավաքագրված տեղեկատվությամբ իրավապահ մարմիններին դիմելու գործընթացում աջակցություն,
- Սոցիալական ցանցերի օգտահաշիվների անվտանգության գծով խորհրդատվության տրամադրում, անանուն նամակների հասցեատերերի որոնում և հայտնաբերում,
- Տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործարքներում աջակցություն, վաճառողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտում / նախկին սեփականատերեր, վաճառքի իրական պատճառներ, վթարներ, ապահովագրական կամ իրավական խնդիրներ և այլն/,
- Անշարժ գույքի ձեռք բերման գործարքներում աջակցություն, վաճառողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտում /նախկին բնակիչներ, վաճառքի իրական պատճառներ, տեղեկություն հարևանների մասին, իրավական խնդիրներ և այլն/:
- Բնակարանի, հյուրանոցային սենյակի և ավտոտրանսպորտի ստուգում՝ անօրինական ինֆորմացիայի հավաքագրման համար տեղադրված սարքերի հայտնաբերման ու վնասազերծման մասով,
- Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում Թիկնապահական ծառայությունների մատուցում և անվտանգության ապահովում,
- Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում առաջացող խնդիրների պարագայում աջակցություն,
- Գործընկեր պետություններում ճանապարհորդության ընթացքում իրավապահ մարմինների հետ առաջացած խնդիրներում աջակցություն։
Կարդացեք աղբյուրում՝ Մասնավոր խուզարկություն ՀՀ-ում. նոր ծառայություն անվտանգության ոլորտո