Կա մեկ բացառիկ կանոն, որը պետք է պահպանվի բոլոր մասնավոր դետեկտիվ գործակալությունների համար՝ գաղտնիությունը: Դետեկտիվները երբեք չպետք է կիսեն երրորդ կողմերի հետ աշխատանքի ընթացքում նրանց հասանելի դարձած տեղեկությունների և փաստաթղթերի մասին: Վստահությունը դետեկտիվի մասնագիտության ամենակարևոր խնդիրն է: Անհատները և կազմակերպությունները, որոնք պահանջում են հետաքննություն իրականացնել, պետք է միանշանակ վստահեն մասնավոր դետեկտիվ գործակալություններին և նրանց աշխատակիցներին:
Նախքան իր գործունեությունը սկսելը Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն ծառայությունների մատուցման ու գաղտնիության մասին պայմանագիր է կնքում պատվիրատու անձի կամ կազմակերպության հետ :
Ծառայության պայմանագրի կնքումով մենք ցույց ենք տալիս , թե որքանով է մեր դետեկտիվ բյուրոն լրջորեն վերաբերվում իր գործունեությանը:
Մեր ընկերությունը պարտավորվում է մատուցել ակնկալվող ծառայությունը պայմանագրի պայմաններով և շրջանակներում:
Մեր բյուրոն իր գործունեության ընթացքում խստորեն պահպանում է գաղտնիության պայմանագրով ստանձնած պարտավորությունը: Պայմանագիրը կնքելիս ծառայությունից օգտվող անձինք կամ կազմակերպությունները պարտավորվում են մեր ընկերությանը տրամադրել որոշ գաղտնի տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք հիմք կհանդիսանան պայմանագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների համար, և նմանապես, մեր ընկերությունը կտրամադրի այդ աշխատանքների ընթացքում ձեռք բերված գաղտնի տեղեկատվությունը և փաստաթղթերը `ծառայությունը հայցող անձանց կամ կազմակերպություններին: Այս պարտավորությունը ներառում է նաև, որ նման տեղեկատվությունը չի փոխանցվի երրորդ կողմերին:
Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյում սահմանված է գաղտնիության և գաղտնի տեղեկատվության պահպանման հայեցակարգ, որն իր մեջ ներառում է հետևյալ պահանջները.
- Պայմանագրի առարկա հանդիսացող բոլոր տեսակի տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը ՝ գրավոր կամ բանավոր փոխանցված;
- Տեղեկատվություն և փաստաթղթեր ծառայություններ հայցող անձանց կամ կազմակերպությունների վերաբերյալ;
- Ուսումնասիրությունների ընթացքում մեր բյուրոյի կողմից ձեռք բերված բոլոր տեսակի տեղեկությունները և փաստաթղթերը;
- Մեր բյուրոյի կողմից պատվերի ավարտից հետո պատրաստված հաշվետվությունը
Գաղտնիության հայեցակարգը ներառում է ոչ միայն վերը նշված տեղեկությունները և փաստաթղթերը, այլև համակարգչային գրառումները, սպասարկման մանրամասները և տրամադրված կիրառական լուծումները: Երկու կողմերի միմյանց տրված բոլոր տեսակի տեղեկությունները և փաստաթղթերը համարվում են գաղտնի փաստաթղթեր, եթե այլ բան հստակորեն և գրավոր կերպով նշված չէ ծառայությունների մատուցման պայմանագրում:
Ձեր վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության ապահովումն ու Ձեր վստահությունը մեր հաջողության ամենակարևոր գրավականն է: