Skip to content

Բարի գալուստ մասնավոր խուզարկուի/դետեկտիվի գրասենյակ

ՀՀ-ում առաջին ու միակ մասնավոր խուզարկու / դետեկտիվ Հայկ Գաբրիելյանը ունի մի քանի մասնագիտություն, վերլուծելու ու համադրելու ոչ միայն մասնագիտական գիտելիք այդ թվում կազմակերպչական հսկայական գործնական ունակություններ և փորձառություն այլև ՀՀ ոստիկանությունում և ՀՀ այլ կարևոր օղակներում բազմամյա աշխատանքի փորձ, պետական մարմինների և բազմաճաշակ ու քմահաճ հաճախորդ/պատվիրատուների հետ համագործակցելու ընդգծված հմտություններ, շնորհիվ որոնց նա կարողանում է անհրաժեշտ ժամանակահատվածում և ըստ պատշաճի կազմակերպել գրասենյակի աշխատանքները։ 

Հայաստանի միակ մասնավոր խուզարկուի գրասենյակ այցելեց մեր հատուկ թղթակից Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հանդիպեց նրա ղեկավարին՝ Հայկ Գաբրիելյանին և զրույց ունեցավ նրա հետ:

Հարց .  Ո՞վ է մասնավոր խուզարկուն և Ի՞նչ աշխատանք է  կատարում ։ 

Պատասխան — Մասնավոր խուզարկուները / դետեկտիվները բարձրակարգ արհեստավարժ մասնագետներ են՝ վարձված անհատների կամ կազմակերպությունների կողմից հետաքննություն իրականացնելու համար, տրամադրելու համար արժեքավոր տեղեկություններ և պատկերացումներ, ծառայությունների լայն շրջանակ՝ սկսած նախնական ստուգումներից մինչև հսկողության իրականացում։

Հարց.   Ինչու՞ դիմել մասնավոր խուզարկուի գրասենյակ։

Պատասխան-Մասնավոր խուզարկուի / դետեկտիվի ծառայություններին դիմելու համար կան բազմաթիվ պատճառներ, քանի որ նա կարող է օգնել ձեզ բացահայտել ճշմարտությունը և ձեզ տրամադրել ապացույցներ, որոնք անհրաժեշտ են ձեզ  հիմնավոր որոշումներ կայացնելու համար: 

Հարց   — Կնշե՞ք ամենատարածված պատճառներից մի քանիսը։

Պատասխան — Ամենատարածված պատճառներից են. 

● Նախապատմության ստուգումներ. 

Անկախ նրանից, թե դուք նոր աշխատակցի եք ընդունում, գործարար գործընկերության մեջ եք մտնում կամ նոր հարաբերություններ եք սկսում, կարևոր է իմանալ, թե ում հետ գործ ունեք: Մասնավոր խուզարկուն կարող է օգնել ձեզ կատարել նախապատմության մանրակրկիտ ստուգում, որպեսզի համոզվեք, որ այն անձը կամ կազմակերպությունը, որի հետ գործ ունեք, հեղինակավոր և վստահելի է:

● Անհավատարմության հետաքննություն. 

կասկածելը, որ ձեր ամուսինը կամ զուգընկերը ձեզ դավաճանում է, կարող է կործանարար փորձառություն լինել: 

● Երեխայի խնամակալության հետաքննություն. 

Եթե դուք ամուսնալուծության կամ բաժանման միջով եք անցնում և պայքարում եք ձեր երեխաների խնամակալության համար, մասնավոր քննիչը կարող է ձեզ արժեքավոր ապացույցներ տրամադրել ձեր գործին աջակցելու համար: Նրանք կարող են օգնել ձեզ արձանագրել անտեսման, չարաշահման կամ այլ խնդիրներ, որոնք կարող են ազդել ձեր երեխաների բարեկեցության վրա:

● Բիզնեսի հետաքննություն. 

Եթե դուք բիզնեսի սեփականատեր եք, մասնավոր խուզարկուն կարող է օգնել ձեզ բացահայտել խարդախությունը, յուրացումը կամ այլ անօրինական գործողություններ ձեր կազմակերպությունում: Նրանք կարող են նաև օգնել ձեզ պատշաճ ուսումնասիրություն իրականացնել պոտենցիալ բիզնես գործընկերների կամ վաճառողների նկատմամբ:

Հարց      — Որո՞նք են արհեստավարժ մասնավոր խուզարկու վարձելու առավելությունները։

Պատասխան  — Հետաքննություն անցկացնելիս արհեստավարժ մասնավոր խուզարկու վարձելը կարող է ընձեռել մի շարք առավելություններ, որոնց թվում՝

● Փորձառություն արհեստավարժ մասնավոր խուզարկուները ունեն մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություններ իրականացնելու համար անհրաժեշտ փորձառություն: Նրանք գիտեն, թե ինչպես հավաքել և վերլուծել ապացույցները, և կարող են ձեզ տրամադրել պատկերացումներ և առաջարկություններ՝ հիմնվելով իրենց բացահայտումների վրա:

● Օբյեկտիվություն. Երբ դուք էմոցիոնալ կերպով ներդրված եք որևէ իրավիճակում, կարող է դժվար լինել օբյեկտիվ մնալը: Մասնավոր խուզարկուն կարող է ապահովել անաչառ հեռանկար, որը կարող է օգնել ձեզ հստակ և իմաստավորված որոշումներ կայացնել:

●Իրավական գիտելիքներ. մասնավոր խուզարկուները  խորը պատկերացում ունեն իրավական համակարգի մասին և կարող են երաշխավորել, որ իրենց հավաքած բոլոր ապացույցները դատարանում ընդունելի են: Նրանք կարող են նաև օգնել ձեզ անհրաժեշտության դեպքում կողմնորոշվել իրավական գործընթացում:

● Գաղտնիություն. արհեստավարժ մասնավոր խուզարկուները հասկանում են գաղտնիության կարևորությունը և կպաշտպանեն ձեր գաղտնիությունը հետաքննության ընթացքում: Նրանք միայն անհրաժեշտության դեպքում կկիսվեն ձեզ հետ կամ համապատասխան մարմինների հետ:

Հարց — Իսկ եթե ամփոփ ձևակերպե՞նք։

Պատասխան   —  Այսպիսով՝ արհեստավարժ մասնավոր խուզարկու վարձելը կարող է կարևոր որոշում լինել, քանի որ կարող եք ստանալ արժեքավոր տեղեկություններ և պատկերացումներ, փորձաքննությամբ, իրավական գիտելիքներով, գաղտնիությամբ ձեռք բերված օբյեկտիվ տվյալներ՝ անհրաժեշտ  որոշումներ կայացնելու համար:

Վերը նշված հանգամանքներից ելնելով կարող եք կատարել նպատակային ընտրություն և օգտվել 

Հայկ Գաբրիելյանի

 և նրա գրասենյակի ծառայություններից, քանի որ

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՄԱՍՆԱՎՈՐ ԽՈՒԶԱՐԿՈՒ ՎԱՐՁԵԼԻՍ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶՎԵԼ, ՈՐ ԸՆՏՐՈՒՄ ԵՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՓՈՐՁ ՈՒՆԵՑՈՂ և ԷԹԻԿԱՅԻՆ և ԻՐԱՎԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄԱՍՆԱԳԵՏԻ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ։ 

Գրասենյակի ծառայություններից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք,  որոնց համար առկա են առանձին փաթեթներ:

Հայկ Գաբրիելյանի , նրա գրասենյակի լավագույն աշխատանքը պարբերաբար ամրագրվել է բազմապիսի հավաստագրերով:

Շարունակենք զրույցը

Հարց    —  Միջազգային  հանրահայտ կազմակերպության անդամ լինելով ինչ սկզբունքներով և  օրենսդրությամբ է առաջնորդվում ձեր գործակալությունը։

Պատասխան  — Սկզբունքները ընդհանուր են աշխարհի բոլոր մասերում գտնվող անդամների համար։ Քիչ առաջ մենք քննարկեցինք դրանցից հիմնականը՝ գաղտնիության պահպանում, բարձր բարոյականություն, ազնվություն, սերտ համագործակցելու ունակություն, արհեստավարժ մասնագետների կարծիքների  ընդունում գործի հաջողության համար։ Հատուկ պետք է նշել, որ գրասենյակի աշխատակիցները չեն կարող միևնույն ժամանակ աշխատել այլ հիմնարկություններում, իսկ համագործակցությունը քաջալերվում է, կարևորագույն պայման է դատվածություն չունենալը և մարդկային ու համամարդկային արժեքների կրող լինելը։ Ինչ վերաբերում է օրենսդրությանը, այս պահին այն ենթարկվում է բազմակողմանի մշակման։  

Հարց  —  Կարելի՞ է արդյոք ասել, որ ՀՀ-ում «Շերլոկ Հոլմսի» գրասենյակ ունենք ու որդեգրել եք նրա աշխատանքի ոճը։

Պատասխան  — Ոչ իհարկե, մեր գրասենյակի աշխատանքը կատարվում է այլ հայտնի կազմակերպության դրական  փորձի հաշվառմամբ։ Երևի լսել եք ամերիկյան  Pinkerton National Detective Agency կազմակերպության մասին։ Pinkerton-ը մասնավոր անվտանգության պահպանության և դետեկտիվ գործակալություն է, հիմնադրված 1850 ականներին Միացյալ Նահանգներում շոտլանդական ծագումով ամերիկացի փայտյա տարաներ պատրաստող Ալան Փինկերտոնի և Չիկագոյի փաստաբան Էդվարդ Ռաքերի կողմից որպես Հյուսիսարևմտյան ոստիկանական գործակալություն, որը հետագայում դարձավ Pinkerton & Co, և վերջապես հիմք դրեց Pinkerton ազգային դետեկտիվ գործակալությանը, որն այնուհետև ամուր հիմք դարձավ  Հետախուզական ֆեդերալ բյուրոյի (FBI) և Կենտրոնական հետախուզական վարչության(CIA) ստեղծման համար։

Հարց    —  Փաստորեն  չափազանց լուրջ ակնկալիքներ կարելի է ունենալ։ Կովկասյան տարածաշրջանում կա՞   նման այլ գրասենյակ։

Պատասխան  — Կարելի է ասել, որ որ ողջ Կովկասին և Միջին Ասիային,որպես Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ  մենք ենք սպասարկում։ Մեր ամերիկացի և արևմտյան գործընկերների հետ արդեն բավականին աշխատանքային փորձառություն ունենք։ Ակտիվ աշխատում ենք։ Հանկարծ սխալ չհասկանաք՝ մենք ոչ թե ընդամենը միջնորդ օղակ ենք, այլ լուրջ հետաքննություն ենք կատարում և փաստեր ենք հավաքում ու տրամադրում մեր արտասահմանյան գործընկերներին։

Հարց  —  Եթե տարածաշրջանում միակն եք, արդյոք կարո՞ղ եք աշխատել նաև այնպիսի երկրների հետ, որոնց հետ ՀՀ չունի դիվանագիտական հարաբերություններ։

Պատասխան  — Միանշանակ՝ ոչ։ Աշխատում ենք շուրջ 160 երկրներում գրանցված Դետեկտիվ  գրասենյակների և անհատ դետեկտիվների հետ: Դրանք  այն երկրներն են, որոնք  Հայաստանի Հանրապետության հետ  ունեն դիվանագիտական հարաբերություններ ։ 

Հարց    — Չափազանց բարդ, պատասխանատու և աշխատատար գործընթաց եք իրականացնում։ Արդյո՞ք Ձեր աշխատանքն ու աշխատանքային հարցերով մտազբաղ լինելը չի ազդում Ձեր ընտանիքի հետ հարաբերությունների վրա։ Չէ որ անընդհատ մտքով կարող է աշխատանքային հարցեր լուծելիս լինեք։

Պատասխան  — Գիտե՞ք ինչն է կարևոր։ Մեր մասնագիտությունը պահանջում է ոչ միայն նվիրված ու աչալուրջ աշխատանք, այլև բարձր գիտակցություն և պատասխանատվություն հենց ընտանիքի նկատմամբ։ Աշխատանքից հետո աշխատանքայինը ինձ հետ տուն չեմ տանում։ Իհարկե, կարող են լինել դեպքեր, եթե շտապ զանգ է այլ երկրից, կամ շտապ հանդիպում ուշ ժամի։ Ընտանիքս նման դեպքերում ըմբռնումով է մոտենում։ 

Հարց : Արդյոք  հաճա՞խ է անհրաժեշտ լինում  հետաքննական աշխատանք կատարել կապված կոռուպցիայի հետ։

Պատասխան- Այո, կարելի է ասել, որ դա մեր կատարած աշխատանքների կարևորագույն մասն է կազմում։ Պատասխանատվությամբ կատարում ենք։ Մեր աշխատանքների հիմնական մասը նաև տնտեսական հանցագործությունների բնագավառին է առնչվում՝ ոչ թե երկրի այլ համաշխարհային մակարդակով։ Միջազգային սերտ համագործակցությունը ամենաբարձր դիրքերի վրա է դրված։ Հաճախ մենք մեր փորձով աջակցում ենք գործընկերներին խարդախության,  դրամաշորթության, հոգեմետ նյութերի և թմրադեղերի տարածման դեմ պայքարում․․․

Հարց:  Տեսնում եմ հսկայական աշխատանք եք կատարում։ Արդյոք նկատի ունե՞ք կադրեր պատրաստել, ում կփոխանցեք Ձեր ձեռքբերումներն ու փորձը։

Պատասխան — Այո : ՀՀ ՆԳՆ Կրթահամալիրի շրջանակներում  հնարավոր կլինի, բայց դրա համար առաջնահերթ  օրեսնդրական դաշտի կարգավորումնէ, դրանից հետո շատ ծրագրեր կան, որոնք  պարտադիր պետք է իրագործվեն։

Հարց :  Շնորհակալություն հետաքրքիր և արժեքավոր զրույցի համար, իսկ ի՞նչ կավելացնեք Ձեր կողմից։

Պատասխան — Ես էլ եմ շնորհակալ հետաքրքիր հարցերի համար։ Կավելացնեմ միայն, որ մեր աշխատանքը պահանջում է որոշակի հատկանիշներ ունենալ՝  բարձր բարոյական հատկանիշներ, անկաշառություն, օբյեկտիվություն, սեփական շահի ետևից չգնալ, խաբեություից մնալ զերծ։ Մեր աշխատանքում ներգրավված անձանց, անկախ երկրից ու տարածաշրջանից, բոլորին կապում է գործին անշահախնդիր նվիրումը։ Անազնիվ լինել մեկ անգամ, նշանակում է անձը անազնիվ է և մեր համակարգում տեղ չունի։ Տվյալ անձը ողջ աշխարհում կկորցնի մեր համակարգ մուտքի երբևէ հնարավորությունը, ընդմիշտ։ 

Ձեր դիմացի սարքը տեսնու՞մ եք։ Մեր մշակածն ու  ստեղծածն է, պաշտպանում է ապօրինի ձայնագրություններից․․․ 

  Մտածեցի ինչու՞ գնել, պատվիրել, եթե ապահովության առումով ավելի հանգիստ կարելի է մեր հայկական գիտական ներուժի ներգրավմամբ  ստեղծել նմանատիպ սարքեր։ ․․․Դե եթե մի բան անում ես, ապա միայն բարձրագույն պատասխանատվությամբ ու նվիրումով։

Պարզապես գործդ սիրում ես, իսկ  սերն աշխատանքում դրդում է  ստեղծագործ մոտեցման դրսևորման:

Կարդացեք աղբյուրում` Նիդերլանդական Օրագիր: Բարի գալուստ մասնավոր խուզարկուի/դետեկտիվի գրասենյակ (nidoragir.com)