Մեր գործունեության առաջնահերթությունը տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունն է, քանի որ իրազեկումը ձեր բիզնեսի համար ինտեգրված անվտանգության համակարգի կառուցման առաջին քայլն է: Ժամանակին ստացված տեղեկատվությունը թույլ կտա համոզվել գործընկերոջ վճարունակության և հուսալիության մեջ, գնահատել և կանխել հնարավոր ռիսկերը և կայացնել ճիշտ որոշում։ Աշխատելով մեզ հետ՝ դուք ստանում եք շուրջօրյա հասանելիություն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ առավել հուսալի և համապարփակ տեղեկատվությանը:
բիզնեսի առանձին ոլորտների ու հատվածների վերլուծություն :
Մեր բյուրոն հետաքննություններն իրականացնում է բացառապես OSINT (Open Source Intelligence) կամ բաց կոդով հետախուզության մեթոդներով: Դա տեխնիկայի մի շարք է, որը թույլ է տալիս բացահայտել, համակարգել և վերլուծել բաց, հանրային աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:
Այսօր OSINT տեխնոլոգիաները կիրառվում են ինչպես կոմերցիոն խնդիրների, այնպես էլ պետական մակարդակով խնդիրների լուծման համար։ Չնայած հավաքագրված տեղեկատվության բնույթը տարբեր է, օգտագործվող մեթոդաբանությունները նման են:
OSINT կամ բաց , հանրային աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների օգտագործման հիմնական առավելությունները ստացված տեղեկատվության հետագա օրինականացման հնարավորությունն է, քանի որ այն ամենը, ինչ հավաքվում է, հասանելի է համացանցի անծայրածիր միջավայրում, գլխավորը այն գտնելն է:
OUR BUREAU WORKS EXCLUSIVELY IN THE LEGAL FIELD
НАШЕ БЮРО РАБОТАЕТ ИСКЛЮЧИТЕЛЬНО В ПРАВОВОМ ПОЛЕ!
ՄԵՐ ԲՅՈՒՐՈՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ