Skip to content

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

Կազմակերպության ֆինանսա-տնտեսական անվտանգությունը ցանկացած բիզնեսի կայունության և բարգավաճման գրավականն է: Ժամանակակից բիզնեսում հաջողության նախապայման է առևտրային, հանցավոր և քաղաքական բնույթի անցանկալի իրադարձությունները կանխատեսելու և դրանց հետևանքով առաջացող հնարավոր վտանգները զսպելու ունակությունը: Տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգները կարող են լինել ինչպես կազմակերպության անբարեխիղճ աշխատակիցները, այնպես էլ մրցակից կազմակերպությունները: Անվտանգության սպառնացող հնարավոր վտանգները զսպելու նպատակով արդյունավետ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է որակյալ և արժանահավատ տեղեկատվություն:

Օրենսդրության սահմաններում հասանելի անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու և այդ տեղեկատվությունից օգտվելու, ինչպես նաև հավանական ու իրական սպառնալիքները բացահայտելու, ձեր կազմակերպությունից տեղեկատվական արտահոսքը կանխելու, ձեր բիզնեսի համար անվտանգության արդյունավետ համակարգի կառուցելու համար մեր կողմից առաջարկվում են հետևյալ համալիր հետաքննական և վերլուծական ծառայությունները. 

  • Անվտանգության ծառայության արտապատվիրակում՝

24/7 ռեժիմով տեսադիտարկման, ահազանգման ժամանակակից համակարգերով և արագ արձագանքման խմբերով, ինչպես նաև Ֆիզիկական անվտանգության ապահովում պահնորդների միջոցով;

  • Գործող անվտանգության համակարգերի աուդիտ, արդյունավետ  և արդիական անվտանգության համակարգի կազմակերպում և կարգաբերում;
  • Տեղեկատվական և տեխնիկական անվտանգության համակարգերի տեղադրում, արդիականացում և կարգաբերում;
  • Գրասենյակի,բիզնես տարածքների և ավտոտրանսպորտի ստուգում՝ անօրինական ինֆորմացիայի հավաքագրման համար տեղադրված սարքերի հայտնաբերման ու վնասազերծման մասով;
  • Գործնական բանակցությունների  կազմակերպման ու անցկացման մասով տեղեկատվության հավաքագրում,անվտանգության ապահովում ;
  • Աշխատակիցների անաղարտության վերաբերյալ ուսումնասիրություններ,  առկա տեղեկատվության ստուգում;
hgfd
  • Մրցակացային բիզնես հետաքննություն, բիզնես շպիոնաժի կանխարգելում;
  • Գործընկերոջ,մրցակցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և տվյալների ստուգում;
  • Կորպորատիվ, ապահվագրական և ֆինանսական հետաքննությունների անցկացում;
  • Փաստաթղթերի իսկության ստուգում և հավաստում;
  • Հեղինակային և հարակից իրավունքների հետ կապված խնդիրների կարգավորում;
  • Իրավապահ մարմինների հետ առաջացած խնդիրներում աջակցություն;
  • Պարտապան հաճախորդների մասով ուսումնասիրությունների իրականացում՝ բռնագանձման հնարավոր աղբյուրների բացահայտման մասով;
  • Բիզնես  գործընկերների իրավական և տնտեսական անաղարտության մասով գնահատում,այդ թվում  գործընկեր կազմակերպությունների ղեկավարների անձնական ու գործարար հատկանիշների վերլուծությամբ; 
  • Խնդրահարույց  գործերի մասով տարատեսակ կազմակերպությունների , պետական ու հասարակական կազմակերպությունների հետ բանակցությունների իրականացման մասով աջակցություն;
  • Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների և գույքի վերադարձման մասով աջակցություն;
  • Անվճարունակ և անվստահելի գործընկերների բացահայտում;
  • Պարտավորությունների չկատարման պատճառների ուսումնասիրություն, կոմերցիոն գաղտնիք հանդիսացող տեղեկատվության անօրինական  ստացման և օգտագործման դեպքերի բացահայտում;

ՕԳՏՎԵԼՈՎ ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՔ՝

  • Աշխատում եք պրոֆեսիոնալների հետ և խնայում ֆինանսական միջոցները. Մեր կազմակերպությունում աշխատում են  Ոստիկանության, ԱԱԾ , այլ ուժային կառույցների փորձառու նախկին աշխատակիցներ: Նրանք պատրաստ են իրենց բազմամյա փորձով ապահովել Ձեր բիզնեսի անվտանգությունը, հետևաբար գին/որակ հարաբերակցության մասով կազմակերպությանն ավելի օգտակար է անվտանգության համակարգերի արտապատվիրակումը , քան սեփական անվտանգության հաստիքային աշխատակիցների բանակը: 
  • Խնայում եք նյարդերը, զարգանում և հարստանում. Մեր կազմակերպության հետ համագործակցության արդյունքում գործընկեր կազմակերպության ղեկավարությունը  դադարում է մտահոգվել անվտանգային խնդիրներով, քանի որ մենք  24/7 ռեժիմով  իրականացվող հսկողության միջոցով ժամանակին կանխատեսում ենք բիզնեսի հանդեպ ծագող առևտրային, հանցավոր և քաղաքական բնույթի անցանկալի իրադարձությունները  և արդյունավետորեն զսպում դրանց հետևանքով առաջացող հնարավոր վտանգներն ու ռիսկերը:

Մեր հետ համագործակցությունը կապահովի հանգիստ աշխատանք և կարգապահություն կազմակերպությունում,՝ զգալիորեն նվազեցնելով հափշտակությունների,չարաշահումների, խարդախությունների  ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող ծախսերը, ինչն էլ իր հերթին կնպաստի  Ձեր բիզնեսի աճին ու կայուն զարգացմանը: