Այս օրերին Երևանում ընթանում է Մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի 16-րդ կոնֆերանսը։ Կոնֆերանսի համակազմակերպիչ է նաև Հայաստանում առաջին և միակ դետեկտիվ գործակալությունը՝ «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոն ի դեմս բյուրոյի հիմնադիր, ասոցիացիայի փոխնախագահ Հայկ Գաբրիելյանի։
Այս կարևոր իրադարձությունը հավաքում է մասնավոր խուզարկուներին և փորձագետներին նախկին ԽՍՀՄ տարածքի տարբեր պետություններից, այդ թվում՝ Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Լիտվայից և այլ երկրներից։
Կոնֆերանսը հնարավորություն կտա մասնակիցներին փոխանակելու փորձը, քննարկելու նորագույն հետաքննության մեթոդները և ամրապնդելու միջազգային համագործակցությունը մասնավոր հետաքննությունների ոլորտում։
ABN-ը` Armenian Business News, հայկական բիզնես ուղղվածության լրատվական-վերլուծական մեդիա է
ABN TV-ն հեռարձակվում է ՀՀ եւ Սփյուռքի գրեթե բոլոր խոշորագույն կաբելային ալիքներով՝ UCom, Rostelecom, Team, Arpinet եւ այլն, նաեւ՝ youtube-ում
ABN-ում 24/7 ռեժիմով ներկայացնում է թարմացվող լուրեր, բիզնես լրատվություն, փոխարժեքներ, live-եր, վերլուծություններ, պրոդուկտների եւ ծառայությունների մասին հաղորդումներ, ընկերությունները եւ գործարարներին ներկայացնող տեսաֆիլմեր, մոտիվացնող լայֆհակեր եւ պաշտոնական, սոցիալական, կրթական հոլովակներ։
Դիտել աղբյուրում ՝ «ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ». ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏԻՎՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ