Skip to content

Լեգենդար պապիկի թոռը միջազգային օլիմպիադայում բարձր է պահել Հայաստանի պատիվը. Դետեկտիվների միջազգային ասոցիացիայի կազմակերպած օլիմպիադայում նա արժանացել է դիպլոմի

Մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի (IAPD) կողմից 2024 թվականի դեկտեմբերին կազմակերպվել է ազգային անվտանգության և իրավական հարցերի գծով 5-րդ միջազգային ուսանողական օլիմպիադան։ Մրցույթին մասնակցել են ուսանողներ Հայաստանից, Բելառուսից և Ռուսաստանից։

Հայաստանից օլիմպիադային մասնակցել է «Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոյի դետեկտիվ, Երևանի դատական փորձաքննությունների և հոգեբանության ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Վրեժ Հայկի Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Դետեկտիվ գործունեություն. պատմություն, միջազգային փորձ և «Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոյի նշանակությունը Հայաստանում դետեկտիվ գործունեության զարգացման հարցում» աշխատությունը։

Վրեժ Գաբրիելյանը հաղթող է ճանաչվել լավագույն գիտահետազոտական աշխատանք անվանակարգում և պարգևատրվել դիպլոմով։

Վրեժ Գաբրիելյանը փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի թոռն է և, հպարտորեն կրելով լեգենդար պապիկի անունը, շարունակում է լավագույն ընտանեկան ավանդույթները։

Դետեկտիվ գործունեություն. պատմություն, միջազգային փորձ և «Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոյի նշանակությունը Հայաստանում

Դետեկտիվ գործունեությունը իրավակարգի կարևորագույն բաղադրիչ է, որը ներառում է հանցագործությունների հետաքննությունը, ապացույցների հավաքագրումը և հաճախորդների շահերի պաշտպանությունը։ Հասարակության և պետության զարգացմանը զուգընթաց ակնհայտ դարձավ իրավական վեճեր լուծելու և հանցագործություններ բացահայտելու ունակ մասնագետների անհրաժեշտությունը։ Այս գործունեությունը ներառում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հետաքննություններ, որոնք առանցքային դեր են խաղում իրավակարգի ապահովման գործում։

Իրավակարգի և անվտանգության ապահովման հարցերում աշխարհի առաջատար երկրներն ավելի ու ավելի են կողմնորոշվում ոչ միայն պետական մարմինների, այլև մասնավոր խուզարկու բյուրոների և պահնորդական գործակալությունների վրա, որոնք ներգրավվում են քննչական-որոնողական գործունեության, իրավախախտումների դեմ պայքարի տարբեր ասպեկտների ուսումնասիրության մեջ։ Մասնավոր հատվածն ավելի ու ավելի ակտիվորեն է միաձուլվում իրավապահ ոլորտին։ Դա մի շարք դեպքերում բացատրվում է հատուկ ծառայությունների և ոստիկանության աշխատակիցների անբավարար պատրաստվածությամբ՝ որոշ յուրահատուկ խնդիրներ պատշաճ մասնագիտական մակարդակով լուծելու համար։

Այս հոդվածում դիտարկվում են դետեկտիվ գործունեության պատմությունը, միջազգային փորձը և «Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոյի աշխատանքի նշանակությունը Հայաստանի իրավապահ համակարգում։

Հոդվածի ամբողջական տարբերակը ռուսերենով կարող եք կարդալ այստեղ։

Կարդալ աղբյուրում՝ Լեգենդար պապիկի թոռը միջազգային օլիմպիադայում բարձր է պահել Հայաստանի պատիվը. Դետեկտիվների միջազգային ասոցիացիայի կազմակերպած օլիմպիադայում նա արժանացել է դիպլոմի