Բարի գալուստ Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի կայք
Մեր մասին
Մեր բյուրոն հանդիսանում է առաջին դետեկտիվ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում: Մեր բյուրոյի փորձառու մասնագետների թիմը պատրաստ է օգնել ՀՀ քաղաքացիներին, իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին լուծելու անձնական կյանքում և բիզնեսում առաջացած խնդիրները: Միևնույն ժամանակ, մեր գործունեության աշխարհագրությունը չի ավարտվում ՀՀ տարածքով: Մեր բյուրոն կարող է օգտակար լինել իր հաճախորդներին բազմաթիվ երկրներում՝ իր վստահելի գործընկերների միջոցով: Մեր հիմնական խնդիրն է հաճախորդներին ապահովել միայն դրական արդյունք։ Դրանում մեզ օգնում է հարուստ փորձը և նորարարական մեթոդների կիրառումը:
Բյուրոն հիմնադրվել է 2021թ. Գաբրիելյան եղբայրների կողմից: Հայկ և Գագիկ Գաբրիելյանները լինելով պետական ծառայության պատմական ավանդույթների ժառանագորդն ու կրողը՝ անցել են երկարատև ու պատվարժան ճանապարհ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում:
Մեր բյուրոն հետաքննություններն իրականացնում է բացառապես OSINT (Open Source Intelligence) կամ բաց աղբյուրների միջոցով հետախուզության մեթոդով: Դա տեխնիկայի մի շարք է, որը թույլ է տալիս բացահայտել, համակարգել և վերլուծել բաց, հանրային աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:
Այսօր OSINT տեխնոլոգիաները կիրառվում են ինչպես կոմերցիոն խնդիրների, այնպես էլ պետական մակարդակով խնդիրների լուծման համար։ Չնայած հավաքագրված տեղեկատվության բնույթը տարբեր է, օգտագործվող մեթոդաբանությունները նման են:
OSINT կամ բաց, հանրային աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների օգտագործման հիմնական առավելությունները ստացված տեղեկատվության հետագա օրինականացման հնարավորությունն է, քանի որ այն ամենը, ինչ հավաքվում է, հասանելի է համացանցի անծայրածիր միջավայրում, գլխավորը այն գտնելն է: