Skip to content

Բարի գալուստ Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոյի կայք

Մեր մասին

Մեր բյուրոն  հանդիսանում է առաջին դետեկտիվ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում: Մեր բյուրոյի փորձառու մասնագետների թիմը պատրաստ է օգնել ՀՀ քաղաքացիներին, իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին  լուծելու անձնական կյանքում և բիզնեսում առաջացած խնդիրները: Միևնույն ժամանակ, մեր գործունեության աշխարհագրությունը չի ավարտվում ՀՀ տարածքով:  Մեր բյուրոն կարող է օգտակար լինել իր հաճախորդներին բազմաթիվ երկրներում՝ իր վստահելի գործընկերների միջոցով: Մեր հիմնական խնդիրն է հաճախորդներին ապահովել միայն դրական արդյունք։ Դրանում մեզ օգնում է հարուստ փորձը և նորարարական մեթոդների կիրառումը:

    Բյուրոն  հիմնադրվել է 2021թ.  Գաբրիելյան եղբայրների կողմից: Հայկ և Գագիկ Գաբրիելյանները լինելով պետական ծառայության  պատմական ավանդույթների ժառանագորդն ու կրողը՝  անցել են երկարատև ու  պատվարժան ճանապարհ Հայաստանի Հանրապետության   իրավապահ համակարգում:

Մեր բյուրոն հետաքննություններն իրականացնում է բացառապես OSINT (Open Source Intelligence) կամ բաց աղբյուրների միջոցով հետախուզության մեթոդով:  Դա տեխնիկայի մի շարք է, որը թույլ է տալիս բացահայտել, համակարգել և վերլուծել բաց, հանրային աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:
Այսօր OSINT տեխնոլոգիաները կիրառվում են ինչպես կոմերցիոն խնդիրների, այնպես էլ պետական մակարդակով խնդիրների լուծման համար։ Չնայած հավաքագրված տեղեկատվության բնույթը տարբեր է, օգտագործվող մեթոդաբանությունները նման են:
OSINT կամ բաց, հանրային աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների  օգտագործման հիմնական առավելությունները  ստացված տեղեկատվության հետագա օրինականացման հնարավորությունն է, քանի որ այն ամենը, ինչ հավաքվում է, հասանելի է համացանցի անծայրածիր միջավայրում, գլխավորը այն գտնելն է: